copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:07 08-09-2022

Հունվարից մինչ այսօր շուրջ 9 մլրդ դրամ հատկացվել է սուբվենցիոն ծրագրերին

Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին հարցը:

Նիստում որպես հիմնական զեկուցող հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նշեց, որ ընդհանուր առմամբ Արարատի մարզում մեկ ծրագիրը է՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում 3 ծրագիր է՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում մեկ ծրագիրը է՝ 20 մլն դրամ, Շիրակում 1 ծրագիր է՝ 29 մլն դրամՍյունիքում 4 ծրագիր է՝ 353 մլն դրամ և Վայոց Ձորում 5 ծրագիր է՝ 145 մլն դրամ: Ծրագրերն իրականացվել են 11 բնակավայրերում և 3 ծրագրեր 2022 թվականին ավարտվել են։

«Այսպիսով հունվարից սկսած մինչ հիմա 303 ծրագրի համար կառավարությունը 8 մլդ 358 մլն դրամ գումար», -ասաց Սանոսյանը։

Նիստում որոշումն ընդունվեց , դեմ չկար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել