copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:08 07-09-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետը ՌԴ-ում նախկին դեսպանին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը Ռուսաստանում և Ուկրաինայում նախկին դեսպան և Եվրամիությունում նախկին մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

«Նա ունի հարուստ փորձ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտներում ու ծառայել է որպես դեսպան Կիևում, Մոսկվայում և Եվրամիությունում։ Որպես ԱԳՆ քաղաքական տնօրեն՝ նա զբաղվել է արտաքին քաղաքականության ամենալուրջ հարցերով»,- ասված է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Բարոուն 2006-2008 թվականներին եղել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանը և 2011-2015 թվականներին ղեկավարել է Ռուսաստանում բրիտանական դիվանագիտական առաքելությունը: Որպես վարչապետի ազգային անվտանգության խորհրդական՝ Բարոուն կփոխարինի Սթիվեն Լավգրուվին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ