Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 13:35 07-09-2022

Փաշինյանի ներկայությամբ Պուտինը ինքնորոշման իրավունքից է խոսում, իսկ Փաշինյանը լուռ լսում է

Վլադիվոստոկում ընթացող տնտեսական ֆորումի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին և այն տեղայնացրել Լուգանսկի և Դոնեցկի վրա՝ բերելով Կոսովոյի օրինակը։

Իսկ նրա կողքը նստած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուռ լսում էր․ «Հիմա շատերն ասում են, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը։ Ես կարծում եմ, որ դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Ո՞վ է սկսել Իրաքի պատերազմը, ո՞վ է ավերել Հարավսլավիան, ով է սկսել պատերազմը Եվրոպայի կենտրոնում՝ ռմբակոծելով Բելգրադը։

Ոչ ոք այն ժամանակ չէր հիշում միջազգային իրավունքի սկզբունքների մասին։ Ես ձեզ մի շատ պարզ շղթա ցույց կտամ՝ կապված միջազգային իրավունքի հետ։ ՄԱԿ-ի կանոնադրությունն խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Կոսովոյի ճգնաժամի ընթացքում ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդունել է որոշում, որ եթե երկրի ինչ-որ տարածք ցանկանում է անկախություն հռչակել, ապա այդ մասը պարտավոր չէ թույլտվություն հարցնել այդ երկրի կենտրոնական իշխանությունից։ Դա կիրառվել է Կոսովոյի դեպքում, Դոնեցկի և Լոգանսկի դեպքում ինչո՞ւ նույնը չի կարելի կիառել, ամեն ինչ նույնն է։

Եթե նրանք այդ իրավունքն ունեն, իսկ նրանք ունեն այդ իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, և ազգերի ինքնորոշման իրավունքի համաձայն, ապա նրանք իրացնում են իրենց այդ իրավունքը, հռչակում են իրենց անկախությունը։

Ունե՞ն դրա իրավունք՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն․ իհարկե ունեն, և այդ որոշումը հաստատվել է ՄԱԿԻ միջազգային դատարանի նախադեպային որոշմամաբ, որը կիրառվել է Կոսովոյի դեպքում։ Եթե նրանք դրա իրավունքն ունեն և դա արել են, ապա մենք և ցանկացած այլ երկիր ունե՞նք իրավունք նրանց անկախությունը ճանաչելու․ այո ունեն, և մենք ճանաչել ենք։

Եթե մենք նրանց անկախությունը ճանաչել ենք, ապա կարո՞ղ ենք նրանց հետ կնքել միջազգային համաձայանգրեր՝ կապված համագործակցության և փոխադարձ օգնության հետ․ իհարկե կարող ենք, և մենք կնքել ենք։ Այդ պայմանագիրը վավերացվել է թե ՌԴ խորհրդարանի, թե՛ նրանց խորհրդարանների կողմից, և Ռուսաստանի վրա կոնկրետ պարտավորություններ են դրված՝ օգնություն ցուցաբերելու հետ կապված, այդ թվում ագրեսիայի դեպքում»,- ասաց Պուտինը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ