copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:59 06-09-2022

Կոտրել են Ավանի անձնագրային բաժանմունքի դռան և դահլիճի պատուհանի ապակիները. shamshyan.com

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել և փոխանցվել են Հայաստանի քննչական կոմտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ սեպտեբերի 5-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ Գոհար Ստեփանյանը և հայտնել, որ սեպտեմբերի 2-ի ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 5-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ կոտրել են Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Ավանի անձնագրային բաժնի մուտքի դռան և դահլիճի պատունի ապակիները:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գ. Ստեփանյանը Ավանի անձնագրային բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի