copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:59 06-09-2022

«Պիղծ մեդիան» ու «Տականք ինֆոն» Հայկ Մարությանի գլխում են

Իր իսկ երկրպագած քաղաքական ուժի կողմից քաղաքապետի պաշտոնից վտարված Հայկ Մարությանը, որի ողջ պաշտոնավարման ընթացքը նշանավորվել է մի քանի սրճարան քանդելով, քաղաքական ու հասարակական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելով, Սամվել Ալեքսանյանից նվերներ ընդունելով ու իր երբեմնի ամենամոտ ընկերոջ՝ Ալեն Սիմոնյանին կողմից «ամոթ քեզ, տկզար» արտահայտությանն արժանանալով, նույնիսկ պաշտոնավարումից հետո չի կարողանում թաքցնել իր ակնհայտ ատելությունը լրատվամիջոցների նկատմամբ։

«Քաղաքապետը» կոչվող իր մոնոներկայացման անոնսում Հայկ Մարությանին են մոտենում իբրև թե լրագրողներ այն պահին, երբ վերջինս լքում է քաղաքապետի պաշտոնը։ Հայկ Մարությանի գլխում և պատկերացումներում լրատվամիջոցներն այս անվանումներն ունեն՝ «Նորմալ TV», «Զոքանչ օրաթերթ», «Պիղծ մեդիա» ամսագիր, «Տականք ինֆո» կայք, իսկ լրագրողներն էլ ջղաձիգ կեցվածքով, անհեթեթ հարցեր տվող կերպարներ են, որոնցից մեկն հարցնում է, թե «ինչու եք այս մուտքով դուրս գալիս, այլ ոչ հետևի մուտքով», իսկ մյուսն էլ՝ «այն շինությունները, որոնք քանդել եք, այդ շինաղբով ձեզ համար դղյակներ եք կառուցել, ճի՞շտ է»։ Սրա ֆոնին տեսանյութում Հայկ Մարությանն իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես պահում էր քաղաքապետ եղած ժամանակ, այսինքն՝ ստացվում է, որ տեսանյութում ինքն իրական է, և իր պատկերացմամբ՝ իրական լրագրողները, որոնք այսքան ժամանակ իրեն հարցեր են տվել, այն տեսքն ունեն ու այն լրատվամիջոցներն են ներկայացնում, որոնք Մարությանը ներկայացրել է իր տեսանյութում։

Մարությանի այս պահվածքը միայն մի բանի մասին է խոսում, որ նույնիսկ այդքան ժամանակ քաղաքապետ աշխատելով նա այդպես էլ ինքն իրեն չընկալեց պաշտոնյա, հետևաբար չկարողացավ լրատվամիջոցների դերն ու նշանակությունը ևս ընկալել։ Մարությանն այդպես էլ մնաց այն ցածրակարգ դերասանը, որի հումորը սկսվում և ավարտվում է՝ տարբեր անձանց, մարդկաց և ժողովրդավարության կարևոր ինստիտուտներ համարվող ԶԼՄ-ներին վիրավորելով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել