copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:47 01-09-2021

Իրաքը ցանկանում է Թուրքիայից գնել «Բայրաքթար»-ներ

Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտարարել է, որ Բաղդադը ցանկանում է Թուրքիայից ձեռք բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև T129 ATAK ռազմական ուղղաիթռներ։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Իրաքցի պաշտոնյան, ելույթ ունենալով տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերով, ասել է. «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, 12 միավոր T129 ATAK ռազմական ուղղաթիռների և վեց միավոր հակադրոնային համակարգերի առքուվաճառքի համար Թուրքիայից խնդրել ենք ներկայացնել առաջարկություն և համապատասխան պայմանագիր»: Նա հավելել է, որ «Bayraktar»-ների գնման հարցում համաձայնություն արդեն իսկ ձեռք են բերել։

Ինադը նշել է, որ Թուրքիայից գնած զինատեսակները կարող են կարևոր դեր խաղալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել