Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:20 06-09-2022

Պայքար ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 18-ին «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարն է, եւ նոր վարչության ընտրություններին զուգահեռ, ՔՊ-ում թեժ կրքեր են հասունանում։ Մեզ ասացին, որ ՔՊ-ի նախընտրական առցանց հարթակն ակտիվ է օրվա 24 ժամը, վարչության անդամության հավակնորդներն իրենց ծրագրերով, պատկերացումներով են կիսվում: Ամենից ակտիվների 20-յակը գլխավորում է պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Որքան էլ տարակուսելի է, բայց չաթում ավելի պասիվ են նրանք, ովքեր վարչության նախագահ դառնալու հավակնություններ ունեն։ Հատկապես կատաղի պայքար են մղում նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու Սուրեն Պապիկյանը։ Ասում են՝ նրանք պայքարում են ոչ այնքան տեսանելի․ հանդիպումներ են ունենում, մունետիկների միջոցով բանակցություններ են վարում տարածքային կառույցների անդամների հետ՝ ձայն ստանալու համար։

ՔՊ-ում կարծում են, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ Փաշինյանը կհրաժարվի վարչության նախագահի պաշտոնից` ինքնաբացարկ կհայտնի․ նաեւ սրանով է պայմանավորված վարչության նախագահի պաշտոնի հավակնորդների ակտիվությունը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել