copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:34 01-09-2022

Երևանում կանցկացվի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի գլխավոր հովանավորն է ArleAm ընկերությունը:

«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ փառատոններն անցկացվել են 2019-ը և 2021 թվականներին, իսկ այս տարի այն ընդլայնում է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային։ Մեկ գաղափարի շուրջ կհավաքվեն կրթության, ներառական ոլորտների մասնագետները, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ու պատանիները, անվանի արվեստագետները։

«Փառատոնի նպատակն է բացել բոլոր դռները զարգացման տարբեր առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև։ Հավասար պայմաններ ընձեռել բոլորին՝ սովորելու, ստեղծագործելու, արարելու, բացահայտելու կարողություններն ու իրականացնելու երազանքները միասնական հարթակում՝ կողք կողքի»,- ընդգծել է Նաիրա Սարգսյանը և հավելել, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև կրթական, ներառական ոլորտի մասնագետների փորձի ներգրավում և փոխանակում:

Փառատոնի բացման արարողությունը կկայանա սեպտեմբերի 6–ին ժամը 18:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որի շրջանակում տեղի կունենա փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդեսն ու համերգային ծրագիրը:

Սեպտեմբերի 7-8-ին ժամը 10։00-ից Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միջազգային ճանաչում ունեցող երաժշտաթերապիայի, արտ թերապիայի, ներառական կրթության մասնագետները կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասեր, որոնց կարող են մասնակցել վերականգնողական կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբաններ, երաժշտական և արտ թերապիայի մասնագետներ, երաժշտության ուսուցիչներ, լոգոպեդներ, ծնողներ:

«Մասնագիտական փորձի փոխանակման նպատակով Ռուսաստանից, Գերմանիայից, Հորդանանից հրավիրել ենք մասնագետների, որպեսզի մեր մասնագետներն ու ծնողները հնարավորություն ունենան ծանոթանալու այլ երկրների առաջատար մասնագետների գիտահետազոտական աշխատանքներին և դիտարկելու նրանց փորձը: Սեմինարներն ու վարպետության դասերը հնարավորություն կընձեռեն մեր մասնագետներին, ծնողներին նոր գիտելիքներ ձեռք բերել և կիսվել սեփական փորձով»,- նշել է Նաիրա Սարգսյանը։

Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին ժամը 18։00-ին Գաֆէսճան արվեստի կենտրոնի տարածքում տեղի կունենա գալա համերգ՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։ Վահագն Հայրապետյան, Գոռ Սուջյան, Արամ mp3, «Նեմրա», «Hope for coffee», Զարուհի Բաբայան, Վիգեն Հովսեփյան, Լիդուշիկ, Մալենա, ինչպես նաև սիրված այլ արվեստագետներ ու երաժշտական խմբեր, որոնց հետ հանդես կգան նաև փառատոնի պատանի մասնակիցները։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը