Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:31 01-09-2022

Հակառուսական օջախներ ստեղծելու փորձեր՝ նաև Արցախում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են որոշակի պարբերականությամբ Արցախի իշխանությունները հակադրվում ՀՀ իշխանությունների զիջողական գործողություններին և տարբեր նախաձեռնություններին։ Նմանօրինակ վիճակ էր նաև վերջերս՝ կապված Բերձորի միջանցքի հարցի հետ։ Ինչպես արդեն առիթ ունեցել են նշել, հայաստանյան իշխանությունները վերջնականապես «ձեռքերը լվացել» են այս հարցից և բոլոր վեկտորներն ուղղել ռուս խաղաղապահների ուղղությամբ։
Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները Արցախում տեղի իշխանությունների դեմ պայքարի օջախներ են ստեղծում, որոնք տարբեր հաճախականությամբ ակցիաներ են իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի թիմակիցները Արցախում փորձում են նաև հակառուսական տրամադրություններ ձևավորել։ Հատկանշական է, որ Արցախում տիրաժավորվող հակառուսականությունը լայն թափով տարածվում է հատկապես արևմտյան ֆինանսավորում ունեցող հարթակներով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել