copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:40 29-08-2022

Թուրքիայի առաջի հայ գավառապետը ստանձնել է իր պարտականությունները

Ազգությամբ հայ Բերք Աջարը ստանձնել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավարի (Քայմաքամ) պաշտոնը և սկսել է կատարել իր պարտականությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի հաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար:

Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։

Նշենք, որ Բերք Աջարը ծնվել է Ստամբուլում 1995-ին։ Ավարտել է Ստամբուլի Սահակյան-Նունյան դպրոցը և «Լույս» վարժարանը։ 2020-ին եղել է «Բիլգի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Աշխատանքի է անցել Շիշլիի փաստաբանական գրասենյակում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում