Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:36 27-08-2022

Որոշել են Դարբինյանից սանիկի միջոցով ազատվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ուշագրավ տեղեկություններ ենք ստացել Հայ-Ռուսական համալսարանից։ Պարզվում է՝ ռուսական կողմը, ռեկտոր Արմեն Դարբինյանին պաշտոնանկ անելու բազմաթիվ ու երկարատեւ փորձերին զուգահեռ, ձեռնամուխ է եղել նաեւ նոր ռեկտորի փնտրտուքին։ Փնտրում են հարմար մարդ՝ հայկական ազգանունով, բայց պարտադիր ՌԴ քաղաքացու անձնագրով: Եվ Ռուսաստանով մեկ նման մարդ գտնելու հնարավորություններն այնքան փոքր են եղել, որ ընտրությունը կանգնել է Արմեն Դարբինյանի երիտասարդ սանիկի վրա։

Վերջինիս համար ռեկտորի պաշտոնին համապատասխանող «կենսագրություն» ապահովելու նպատակով արագընթաց կարգով փոխդեկան են նշանակել ռուսաստանյան հեղինակավոր բուհերից մեկում: Այս սանիկն էլ այնքան «խելոք» է գտնվել, որ ռուսական իշխանություններից թաքցրել է իր կնքահոր (ընդ որում՝ ե՛ւ կնունքի, ե՛ւ հարսանիքի) ով լինելու փաստը` հույսով, որ դա Ռուսաստանում չի իմացվի: Բայց սլավոնականում իմացել են այս մասին, եւ այս փորձերն անեկդոտների թեմա են դարձել։ Արդյունքում ստացվել է, որ սլավոնականում առանց այն էլ բավականին բարձր հեղինակություն ունեցող Արմեն Դարբինյանի դիրքերն էլ ավելի են ամրապնդվել, որովհետեւ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել