Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:29 26-08-2022

Դատախազությունը Արցախի դրոշը անարգելու փաստի մեջ հանցակազմ չի տեսել

Ապրիլի 8-ին մի խումբ անձինք, որոնք, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներ էին, Ֆրանսիայի հրապարակում պղծել էին Արցախի Հանրապետության պետական դրոշը, որը հրապարակում բարձրացվել էր ապրիլի 5-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ «Բևեռի» ներկայացուցիչները ներկել էին դրոշի սպիտակ հատվածը։

Oragir.news-ը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվել էր՝ արդյոք ԱՀ դրոշի պղծման դեպքի առիթով հանձնարարվե՞լ է նյութեր նախապատրաստել, Աբրահամյանը պատասխանել էր, որ համապատասխան իրավական ընթացք կտրվի․ «Մշտադիտարկմամբ արձանագրվել է մեր կողմից դեպքի վերաբերյալ համապատասխան տեսանյութը, ուսումնասիրվում է, համապատասխան իրավական ընթացք կտրվի։ Տեսանյութն ուղարկվում է, ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»:

Դեպքից 4 ամիս անց Oragir.news-ը փորձեց ճշտել, թե ի վերջո ինչ իրավական ընթացք ունեցավ այդ արարքը: Դատալազությունից փոխանցեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել` հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ հուլիսի մեկից ուժը կորցրած Քրեական օրենսգրքով նաև պատժելի արարաք է համարվել այլ երկրների պետական խորհրդանիշներն անարգելը, նոր քրեական օրենսգրքից այդ դրույթը հանվել է: