copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:11 24-08-2022

Ստիպված ենք անցնել մահակային ռեժիմի, որ կարգուկանոն հաստատվի․ Քերոբյանը՝ նոր սահմանափակումների մասին

«Արդեն կարող եմ նաև ասել, որ անցյալ շաբաթ էլ Երևանի քաղաքապետարանը բերեց օրենքների փաթեթ, որով փողոցային առևտրի նկատմամբ վերաբերմունքն է կտրուկ խստանալու, և ըստ էության, մենք ստիպած ենք անցնել մահակային ռեժիմի, որպեսզի մեր երկրում բոլորը սովորեն կարգուկանենի։ Մենք կարող ենք նայել բազմաթիվ երկրների ու ընկերությունների օրինակներ, ամենակարևոր բանը, որը միավորում է հաջողակ երկրներին ու հաջողակ ընկերություններին՝ դա անվերապահ կարգուկանոնոնի առկայությունն է»,-Կառավարության անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ իշխանությունները չեն հետևում իրենց իսկ ընդունած օրենքներին։