copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:47 24-08-2022

Սեպտեմբերի թոշակը սեպտեմբերին ենք տալի՞ս. Փաշինյանը զարմացավ

«Մենք նաև մի որոշում ենք կայացրել, որը էլի դե ֆակտո կենսաթոշակների բարձրացման հնարավորություն է պարունակում։ Անկանխիկ առևտրի դեպքում գումարի հետվճար իրականացնելն է, և դա աշխատում էր հուլիսի մեկից։ Ես գիտեմ, որ մենք առաջին տվյալներն արդեն ունենք», - Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ անկանխիկ վճարումներով գործարքների առաջին արդյունքներն արդեն ունեն և մնացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ տաս տոկոսը՝ 17 հազար քաղաքացի, միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարքներ։ «Պետք է ավելի ակտիվ աշխատենք բանկերի հետ, որպեսզի ավելի ընդլայնվի շրջանակը, կամ էլ աջակցենք , որ թոշակառուները, կենսաթոշակառուները հնարավորինս արագ ստանան այն բանկերի քարտերը, դառնանա այն բանկերի հաճախորդ, որով ծրագրին մասնակցում են։ Փաստորեն, 173 հազար շահառուներից 17 հազար շահառո արդեն կոնկրետ սկսել է անկանխիկ գործարքները՝ ինչպես իմացանք նախկին զրոյի փոխարեն։ Այսինքն 44 մլն դրամ հետ են վճարում՝ հենց այսօր կամ վաղը», -հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ զարմանալով, որ սեպտեմբեր ամսվա կենսաթոշակները տալիս են թոշակառուներին սեպտեմբեր ամսին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը