Տեսանյութ 3 տարի առաջ - 12:03 24-08-2022

Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» ԲԿ-ն կառավարության նիստում գովազդվեց Փաշինյանի ու Ավանեսյանի կողմից՝ «Տելեմարկետի» ոճով

Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետի ու առողջապահության նախարար Անահի Ավանեսյանի կողմից գովազդվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանեց, որ այդ հարցի բարձրաձայնումը, ըստ էության, մասնավոր ընկերության գովազդ է, սակայն գովազդային հոլովակի գլխավոր դերում Անահիտ Ավանեսյանն էր։

«Աստղիկ» ԲԿ-ի «գովազդային հոլովակի» տեքստը Անահիտ Ավանեսյանի մեկնաբանությամբ ստրոև․ « Մենք այսօր ականատես ենք, որ մեր ԲԿ-ներից մեկը՝ «Աստղիկ» ԲԿ-ն միջազգային բարձր հեղինակություն ունեցող JCI ակրեդիտացիոն համակարգի կողմից արդեն իսկ սերտիֆիկացվել է, և շատ կարևոր է Հայաստանում ունենալ նման ակրեդիտացիոն ԲԿ։ Սա ազդելու է ոչ միայն կոնկրետ ԲԿ-ի որակի չափանիշների բարելավման, այլ նաև ունի համակարգային էֆեկտ, և առաջիկայում մեր մյուս ԲԿ-ներն էլ նմանատիպ պրոցեսներով անցնելով, պիտի որակի բարելավման անընդհատ պրոցեսների ականատեսը մենք լինենք»,- ասաց Ավանեսյանը։

Ապա «Մինիքլ բլեդ» դանակների հայտնի գովազդի սցենարով գործին միջամտեց Փաշինյանը․ «Ես տեղյակ եմ, որ «Աստղիկ» ԲԿ-ն 3 տարով ստացել է միջազգային ստանդարտացման սերտիֆիկատ, հիմա դա գործնականում ի՞նչ է նշանակում։ Աշխարհում կան ընկրություններ, որոնք կարող են նման սերտիֆիկատներ տրամադրել, դա նշանակում է, որ տվյալ ԲԿ-ն հրավիրել է այդ ստանդարտացնող ընկերությանը, և որոշակի ժամանակ նրանք մոնիթորինգ են արել, և այդ սերտիֆիկատը տվել են, որը ի՞նչ ա նշանակում»։

Անահիտ Ավանեսյանն էլ նույն ջանասիրությամբ սկսեց բացատրել․ « Սա հավաստիացում է, պարոն վարչապետ, որ այդ կենտրոնում պացիենտների անվտանգության, հաշվետվողականության, պացիենտների վարման պրոցեսները ենթարկվում են որակի վերահսկման մեխանիզմներիմ, և այն ինդիկատորները, որոնք սահմանված են, 1500-ից ավել են, ժամանակի ընթացքում, նախորդ 3 տարիների ընթացքում բավական աշխատանք է արվել, որ դրանք հավաստվեն, հիմա առաջին 3 տարիների ընթացքում նրանք պահպանելու են այս որակի սերտիֆիկատ»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի