Ներքին 4 տարի առաջ - 13:13 22-03-2022

Վահագն Ալեքսանյանը կրկին Փաշինյանի ոճով լարվածություն հրահրեց

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կրկին, կրկնօրինակելով Նիկոլ Փաշինյանի միմիկան ու ժեստիկուլյացիան, կրկին ԱԺ ամբիոնից սկսեց լարվածություն հրահրել։

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» դաշինքի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

ԱԺ-ում խաղաղ քննարկվում էր թեման՝ տեղ-տեղ մասնագիտական բանավեճերով, մինչև որ ԱԺ ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, նա սկսեց խոսել Քի Վեսթի բանակցություններից՝ ասելով, որ Քոչարյանը առաջարկել է փոխանակել Մեղրին։ Ապա, չգիտես, թե ինչու, Ալեքսանյանը հիշեց ինչ-որ քարոզչական հոլովակներ, որտեղ ցուցադրվել են Բայրաքթարներից նկարահանված կադրեր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին