copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:55 23-08-2022

Երևանի թիվ 135 դպրոցում ծնողներին ստիպում են 18․000-ով համազգեստ գնել

Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին ստիպում են 18․000 դրամ արժողությամբ դպրոցական համազգեստ գնել։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ պատճառաբանելով, որ հետո դպրոցում երեխային «այլ աչքով կնայեն»։
«Ծնողների մեծ մասն արդեն երեխաների համար դպրոցական հագուստ է գնել, ծնող կա, որ այլևս հնարավորություն չունի նոր հագուստ գնելու, սակայն դպրոցը պարտադրում է 18․000 հազար դրամով համազգեստ գնել։ Կան դասարաններ, որտեղ բոլոր ծնողները հրաժարվել են համազգեստից, իսկ կան դասարաններ, որտեղ ծնողների մի մասը համաձայնվել է մի մասը՝ ոչ»,-ասաց նա։

Oragir.news-ը կապ հաստատեց դպրոցի տնօրենի՝ Գարեգին Ներսեսյանի հետ, ով ասաց, որ նման բան չկա, և նրանք ոչ ոքի չեն ստիպել համազգեստ գնել․ «Ես ինքս ժողով եմ արել, ասել եմ ուզում եք առեք, ուզում եք մի առեք։ Թող սև ու սպիտակ հագնեն, ավելի սիրուն է։ Էլի եմ ասում ժողով եմ արել առաջին դասարանցիների ծնողների հետ, ասել եմ, որ համազգեստ պարտադիր չէ, դուք ինքներդ հավաքվում եք, որոշում եք, ինչ ուզում եք անում եք, մեզ չխառնեք ձեր կեղտոտ գործերին»-ասաց Ներսեսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել