Ներքին 4 տարի առաջ - 14:13 23-08-2022

Հրաժարվեցին մեզ դահլիճներ տրամադրել անգամ մասնավոր հատվածի ներկայացուցիչները. Ղազարյան

Վերջին ժամանակներս մենք կազմակերպչական դժվարություններ ենք ունեցել, մեզ դահլիճներ չեն տրամադրել, մեր միջոցառման անցկացման համար հրաժարվել են նաեւ կառավարական դահլիճը հատկացնել, որտեղ էլ ընդունվել էր Անկախության հռչակագիրը։ Այս մասին Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին նվիրված Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստում» օգոստոսի 23-ին ասել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նա պարզաբանել է, որ ցանկացած գնով փորձում են անհարմարություններ ստեղծել։ «Վերջին պահին հրաժարվեցին մեզ դահլիճներ տրամադրել անգամ մասնավոր հատվածի ներկայացուցիչները»,- նշել է ընդդիմադիր գործիչը։
Ղազարյանը տեղեկացրել է, որ նիստը պետք է վարեր Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Ես նրա հետ հանդիպում խնդրեցի, որպեսզի հրավիրեմ միջոցառմանը եւ ներկայացնեմ իմ գաղափարները, բայց հանդիպումը, ցավոք, չկայացավ»,- ընդգծել է նախկին դեսպանը։
Կազմակերպիչը հավաստիացրել է, որ նախաձեռնությունը քաղաքական բաղադրիչ չունի. այն հանգում է առկա մարտահրավերին դիմակայելու օգնության խնդրանքին։ «Այսօր պետք է ղեկավարվել Հայաստանի պետական շահերով եւ մի կողմ դնել բոլոր այլ շահերը, իջեցնել բոլոր դրոշները եւ բարձրացնել միայն մեկ դրոշ՝ Հայաստանի դրոշը։ Մենք կանգնած ենք ցավոտ իրականության առջեւ, նկատում ենք հայոց պետականության կորստի սպառնալիքներ»,- ամփոփել է Էդգար Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը