copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:01 23-08-2022

Երկու ապիկար չհայ ղեկավարների չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախի Հանրապետությունը. Մետաքսե Հակոբյանը

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից թշնամուն հանձնված ու հայաթափած Աղավնոն...
1990 թ.-ի օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկի հռչակագիրը: Սկսվեց հայ ազգի վերելքը: Միաբան էինք, գիտեինք մեր ու մեր Հայրենիքի արժեքը, ակնածանքով էինք վերաբերվում մեր ազգային արժեքներին, ուստի կարողացանք ունենալ անկախ Հայաստան ու ազատագրված Արցախ: 32 տարի անց Հայը կորցնում է իր դեմքը...ոչ իր կամքով...Երկու ապիկար չհայ ղեկավարների չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, վտանգում՝ Մայր Հայաստանի անկախությունն ու պետականությունը... Մեզ թուլացրել են, քանզի պառակտել են:
Դեռ կարող ենք, պիտի վերջ տանք պառակտմանը ու պիտի փրկվենք, պիտի համախմբվենք Հանուն Արցախի Պաշտպանության գաղափարի շուրջ և դրանով իսկ տապալենք Հային դավաճանած երկու հայկական պետությունների ղեկավարների ազգակործան ծրագրերը: ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ...»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին