copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:50 22-08-2022

Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են

Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան այս տարի Ռուսաստանից մեկ օրում ներկրել է 200 հազար բարել նավթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98 հազար բարելի փոխարեն։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ այդ տվյալների՝ թուրքական Tüpraş և ադրբեջանական SOCAR-ի STAR նավթավերամշակող ընկերություններն այս տարի Ռուսաստանի Ուրալի և Սիբիրի շրջաններից նավթի գնման ծավալները մեծացրել են։ Իսկ Հյուսային ծովից, Իրաքից և Արևմտյան Աֆրիկայից Թուրքիայի գնած նավթի ծավալները նվազել են։

Reuters-ի փոխանցմամբ՝ Tüpraş-ն այս տարվա հունվար-օգոստոս ամիսններին Ռուսաստանից օրական մոտ 111 հազար բարել նավթ է գնել։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 45 հազար բարել է եղել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում