Ներքին 3 տարի առաջ - 19:39 22-08-2022

Մարդիկ կային, որոնք գալիս էին կամավորի անվան տակ, բայց ուղղակի խանգարում էին

ԱԻՆ-ն փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե իր գնահատմամբ՝ «Սուրմալու»-ում փրկարար աշխատանքներին ներգրավված կամավորները ավելի շատ օգնո՞ւմ էին գործին, թե՞ խանգարում։

Եմիշյանը պատասխանեց․ «Տարբեր տեսակի կամավորներ ունեինք, որոնց հետ աշխատում էինք։ Առաջինը, որ ամենաբարձր պատրաստվածություն ունեին, «Կարմիր խաչի» կամավորներն էին, մենք իրենց հետ միայն այստեղ չէ, որ աշխատել ենք, իրենց հետ թե՛ ունենք համագործակցության պլան, և՛ համատեղ թրեյնինգներ ենք իրականացնում։ Երկրորդը, որը կազմակերպված էր, «ՈՄԱ»-ն էր, բայց իրենք փրկարարական գործին չէին տիրապետում, բայց շատ պատրաստակամ և կարգուկանոնի մեջ էին, այսինքն՝ այն խնդիրները, որոնք մենք դնում էինք, իրենք շատ կազմակերպված կատարում էին, այսինքն՝ իրենց հետ աշխատանքը շատ բարձր է եղել, բայց նաև կային մարդիկ, որոնք ուղղակի գալիս էին կամավորի անվան տակ և ուղղակի խանգարում էին»,- պատասխանեց Եմիշյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի