copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:31 22-08-2022

Գարգառ գյուղի տներից մեկում կախված դի է հայտնաբերվել․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ գյուղի տներից մեկում կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանը: Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Հովհաննես Հայրապետյանը, պարեկներ Դավիթ Հարությունյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում՝ տան լոգարանում, կախված վիճակում հայտնաբերել են 40-ամյա Ս. Ա.-ի դին: Քննիչի որոշմաբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ