copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:27 20-08-2022

«Միասնական հայրենիք»-ը պատասխանել է Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությանը չմիանալու հարցին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, համանուն կուսակցության ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել խորհրդարանի «Արդարություն», «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունների՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի՝ Բերձորի միջանցքի առնչությամբ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը դիմելու նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ։

ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության հայտարարությունում ասված է.

«Ս․թ․ օգոստոսի 19-ին մամուլը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն», «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի՝ Լաչինի միջանցքի առնչությամբ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Սույն նախաձեռնությանը «Միասնական հայրենիք» խմբակցության չմիանալու կապակցությամբ պարզաբանում ենք․ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախաձեռնության մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից, ուստի մեր կողմից դրան միանալու կամ չմիանալու վերաբերյալ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչների շահարկումներն արհեստական են։
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից ազգային-անվտանգային հարցերի շուրջ «Արդարություն» խմբակցության հետ պարբերաբար համագործակցության փորձեր են նախաձեռնվել, որոնք վերջինիս ղեկավարության կողմից ստորադասվել են նեղ քաղաքական ձգտումներին:

Խիստ տարակուսելի է ոչ միայն «Արդարություն» խմբակցությանն ընդդիմադիր որակելը, այլև ընդդիմադիր քողի ներքո նրա ներկայացուցիչների քաղաքական սեթևեթանքները, դիցուք՝ սույն նախաձեռնությունը։

Սույն խմբակցությունը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ ցուցադրական հանդիպում նախաձեռնելու փոխարեն, կարող է մանրամասն պարզաբանումներ ստանալ իր նախընտրական ցուցակը գլխավորած, ռուսական և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարող ու համաձայնություններ ստորագրող ԱԽ քարտուղարից։

«Միասնական հայրենիք» խմբակցությունը ստիպված է Աժ «Արդարություն» խմբակցությանը հիշեցնել, որ ԱԺ-ում գտնվելու իրենց նպատակն ու գործառույթը «Միասնական հայրենիք» խմբակցությունից և նրա առաջնորդ Սամվել Բաբայանից ունեցած կոմպլեքսների հանրայնացումը չէ։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ հայության համար այս բախտորոշ շրջանում, հնարավոր կարող ուժերը մեկտեղելու փոխարեն, քաղաքական լարախաղացությամբ զբաղվելը չի բխում Արցախի և համայն հայության առջև ծառացած մարտահրավերներից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին