copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:52 18-08-2022

«Սուրմալու»-ի զոհերը. Վաչագան Եղոյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին պայթյունի հետևանքով զոհվեց 22-ամյա Վաչագան Եղոյանը։

Վաչագանը պատերազմի մասնակից էր։ Կամավորագրվելով մեկնել էր ռազմաճակատ և 44 օր շարունակ կռվել թնամու դեմ։ Պատերազմը նրանից խլել էր ընկերներին, ինչի պատճառով նա շատ է տանջվել։

Ազգականները չեն հաշտվում Վաչագանի կորստի հետ, նրա մասին անցյալով չեն կարողանում խոսել։ Հայրենասեր տղա էր, խելացի ու հավասարակշռված․ այսպես են Վաչագանին բնորոշում ըներներն ու հարազատները։ Սիրում էր սպորտը, զբաղվում բռնցքամարտով։

Պայթյունի ժամանակ եղել է նկուղում, հասցրել է զանգել մի քանի խանութ այն կողմ աշխատող եղբորն ու ասել, որ նկուղում է, և օգնություն խնդրել, քիչ անց նրա հետ կապն ընդհատվել է։

Վաչագան Եղոյանին նկուղից դուրս էին բերել արդեն մահացած։

Ցավոք, նրա երազանքներն ու նպատակները մնացին անկատար։ Ողբերգական պայթյունը խլեց երիտասարդի կյանքը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 16 մարդ։

Անի Ներկարարյան




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին