copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:29 17-08-2022

Թուրքիայի զինուժը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի հենակետերից մեկին

Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի կառավարական բանակի՝ Քոբանի շրջանի Ջարգիլ գյուղի մոտ տեղակայված հենակետին, ինչի հետևանքով 11 զինծառայող զոհվել է: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Այս մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ը (SOHR), որը հայտնի է սիրիական հակամարտության լուսաբանմամբ: Նշվել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության հետևանքով վիրավորվածների թիվը հասնում է մեկ տասնյակի:

Ֆրանսիական «AFP» գործակալությունն էլ, կրկին հղում անելով «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ին, հաղորդել է, որ արդեն 2-րդ օրն է, ինչ բախումներ են տեղի ունենում թուրքական բանակի ու տեղի (Սիրիայի հյուսիսի) քրդական ուժերի միջև:

Գործակալությունը նաև տեղեկացրել է, որ թուրքական բանակի ներժուժումը կանխելու նպատակով սիրիական բանակի մի շարք ստորաբաժանումներ վերջին շրջանում տեղակայվել են քրդական ուժերի վերահսկողության տակ գտնված տարածքներում:
Բախումների կամ ռմբակոծության վերաբերյալ թուրքական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս արված չէ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի