copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:47 17-08-2022

Արգենտինայի դեսպանը Արամ Ա կաթողիկոսին է հանձնել տարբեր կրոնների երևելիների հոդվածներով Diálogos Fraternos գիրքը

Լիբանանում Արգենտինայի դեսպան Մորիսիո Ալիսին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հանձնել է Diálogos Fraternos գիրքը, որը ներառում է զանազան կրոնների պատկանող կարևոր դեմքերի հոդվածները։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 17 Օգոստոս 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Արժանթինի դեսպան Մորիսիօ Ալիսին: Այցելութեան հիմնական նպատակն էր Վեհափառ Հայրապետին պաշտօնապէս յանձնել Diálogos Fraternos հատորը:

Յայտնենք, որ ամիսներ առաջ Արժանթինի կառավարութեան նախաձեռնութեամբ յիշեալ հատորը պատրաստուած էր, ուր ներառուած էին զանազան կրօններու պատկանող կարեւոր դէմքերու յօդուածները: Նորին Ս. Օծութիւնը ընդառաջելով պատասխանատուներու խնդրանքին, իր նպաստը բերած էր յիշեալ հատորին: Հատորին հրատարակութեան տուն տուող պատճառը Ֆրանսիս Պապին Fratelli Tutti կոնդակն էր, ուր Սրբազան Քահանայապետը կոչ կ՚ուղղէր կրօններու միջեւ փոխադարձ հանդուրժողութեան ու գործակցութեան:

Դեսպանին այցելութիւնը նաեւ առիթ հանդիսացաւ, որ անդրադարձ կատարուի Լիբանանը դիմագրաւող խնդիրներուն, ինչպէս նաեւ Արժանթինի հայութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը