copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:45 01-12-2025

Վանաձորի քաղաքապետարանի բաժնի պետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով 

Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Քրեական գործը հարուցվել է դեռևս 2023 թվականին՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, 445-րդ հոդվածի՝ Պաշտոնեական կեղծիքը, 255-րդ հոդվածի՝ Խարդախություն, հատկանիշներով:

Հարցին՝ որն է քրեական վարույթ նախաձեռնելու առիթը, Արմեն Այվազյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ եղել է և՛ բողոք, և՛ նաև օպերատիվ տվյալներ են եղել»: Նրա խոսքով՝ քանի որ նախաքննության փուլում պաշտպանական կողմին դեռևս չեն տրամադրվել գործի նյութերը, այս պահին հաստատապես չի կարող ասել, թե ինչպիսի բողոքներ են եղել:

Ճշգրտող հարցին՝ բողո՞ք, թե՞ բողոքներ, պաշտպանը պատասխանեց. «Ես նույնիսկ բողոքների վրա եմ կասկածում»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Արմեն Այվազյանի՝ մեղադրյալի կարգավիճակից բացի՝ ինքն այլ անձանց կարգավիճակի մասին տեղեկություններ չունի: «Ենթադրում եմ, որ վկաներ շատ կլինեն, բայց այլ մեղադրյալի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ»,- նշեց Ա. Պապիկյանը:

2,5 տարվա քրեական վարույթի շրջանակում օրերս նախաքննական մարմինը Արմեն Այվազյանին կալանավորելու միջնորդությամբ դիմել էր Հակակոռուպցիոն դատարան: Դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել էր կալանավորումը խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշումից հետո քննիչն Արմեն Այվազյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը: Փաստաբանի պարզաբանմամբ. «Այլ միջոց չէր էլ կարող ընտրել, դա արդեն դատարանի տիրույթում է»:

Օրենքով սահմանված ընթացակարգով՝ քննիչի որոշմամբ և դատախազի հաստատմամբ կարող է կասեցվել նաև մեղադրյալի պաշտոնավարումը: Դա նույնպես նախատեսվում է, բայց քանի դեռ պաշտպանը չի ստացել նախաքննական մարմնի այդ որոշումը, առայժմ ձեռնպահ է մնում է այդ մասին պնդում կատարելուց:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը