copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:29 17-08-2022

Աշտարակում հայրն ու երկու որդիները ծեծի են ենթարկել նախկին ոստիկանին․ shamshyan.com

Արագածոտնի մարզում երեկ՝ օգոստոսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել: Ժամը 22:00–ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է փոխանցվել, որ Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ահազանգով մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Ալեք Մանուկյան փողոցի 23 շենքի բակում դեռևս ստացված օպերատիվ տվյալներով տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն Աշատարակ քաղաքի բնակիչներ, 45-ամյա Արայիկ Գ.-ի, մյուս կողմում՝ 59-ամյա Գագիկ Վ.-ի, 32-ամյա Նարեկ Վ.-ի և 36-ամյա Ռոբերտ Վ.-ի միջև, որի ժամանակ վեջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են արձակել Արայիկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Պարզվել է նաև, որ այդ ժամանակ Արայիկ Գ.-ն իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել օդ: Ոստիկաններին հաջողվել է Նարեկ Վ.-ին, Ռոբերտ Վ.-ին և Արայիկ Գ.-ին հայտնաբերել և նրանց տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ՝ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գագիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Գագիկ Վ.-ն, Նարեկի և Ռոբերտի հայրն է, իսկ Արայիկ Գ.-ն ոստիկանության նախկին աշխատակից է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը