copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:17 17-08-2022

Պայթյունի հետևանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու և քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում․ News.am

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած հղի Սիրարփի Խաչատրյանի, նրա 4–ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդի սգո սրահում։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Քույրերի եւ 5-ամյա տղայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։

Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ եւ 4-ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու։ 28-ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել էր Եղեգնաձորում։ Քույրը՝ Մարիամը, 30 տարեկան էր, ապրում էր Եղվարդում ծնողների հետ, ամուսնացած չէր։ Նրանց եղբայրն այս ամռանն էր զորակոչվել բանակ։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին