copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:59 16-08-2022

Ահազանգի հետ կապված՝ արդեն տարհանել ենք քաղաքացիներին. Տաթև Խաչատրյան

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն տարածվեց, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Oragir.news-ը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե ինչ միջոցներ են այժմ ձեռնարկվում։

«Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ մետրոպոլիտենի կայարաններից մեկում ռումբ կա տեղադրված։ Ահազանգի հետ կապված՝ արդեն տարհանել ենք քաղաքացիներին, և մետրոպոլիտենի դռները փակ են, հայցում ենք ուղևորների ներողամտությունը ՝ պատճառված անհանգստության համար», - ասաց Խաչատրյանը։

Հավելենք, որ 8 ամսում արդեն 34 կեղծ ահազանգ է ստացվել ռումբի տեղադրման մասին։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է