copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:55 14-08-2022

Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․ Գարեգին Բ

«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին»: Այս մասին ցավակցական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:

Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին։

Գարեգին Երկրորդ
Կաթողիկոս Ամենայն Հայոց», - ասված է ուղերձում։