copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:00 12-08-2022

Սիսիանում տեղի է ունեցել հայ-իրանական մշակութային-խոհանոցային «Նավասարդ» 1-ին փառատոնը

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ օգոստոսի 10-11-ին Սիսիանում տեղի է ունեցել հայ-իրանական մշակութային-խոհանոցային «Նավասարդ» 1-ին փառատոնը։ Այսօր այդ ծրագրի ամփոփման համար Էրեբունի թանգարանում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նա խիստ կարևորել է այդ փառատոնը և կոչ արել կազմակերպիչներին չսահմանափակվել տարեկան մեկ փառատոնով, այլ տարին 4 անգամ իրականացնել նման միջոցառում։

Իրանագետն իր ելույթում նշել է, որ բարձր է գնահատում ԻԻՀ կողմից ակտիվ գործելաոճը և հատկապես Սյունիքի նկատմամբ ընդգծված ուշադրությունը։

«Շատ շուտով Կապանում կբացվի Իրանի հյուպատոսությունը, որը իսկապես կարևոր քայլ է։

Դեսպանի հետ առանձնազրույցում երկուստեք խիստ կարևորեցինք հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը, համատեղ արտադրությունների հիմնումը, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր, որն էլ կնպաստի Սյունիքի բնակչությանը թվաքանակի աճին։

Սյունիքի բնակչության թիվը պետք է ավելացվի ժողովուրդ ջան, ամեն գնով»,- գրել է իրանագետը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը