copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:50 11-08-2022

Թուրքիան բանակցություններ է վարում սաուդցիների հետ 20 միլիարդ դոլարի ֆինանսավորման համար

Թուրքիայի արժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են եղել 20 միլիարդ դոլարի ներհոսքի շուրջ։ Այս մասին բրիտանական Middle East Eye պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ինչ-որ պաշտոնյա, որի անունը չի նշվում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Անանուն աղբյուրը նաև նշել է, որ Թուրքիան նման գումարային ներհոսք է ակնկալում նաև ԱՄԷ-ից և Կատարից։

Հաղորդվել է նաև, որ մինչև այժմ Ռուսաստանը Թուրքիային 7 մլրդ դոլարի ֆինանսական փոխանցում է կատարել։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը նախորդ ամիս Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, իսկ թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մոտենում է արժեզրկման ռեկորդի սահմաններին։ Այս ամենը հաղթահարելու համար Թուրքիայի իշխանությունները կիրառելով տնտեսական քաղաքականության ողջ գործիքակազմը՝ «ապավինում են տարբեր երկրների օգնությանը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին