copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:48 11-08-2022

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին հուլիսի վերջին: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մեր հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։ Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով»,- ասել է Ամատունին։

Կարմիր խաչը չի հրապարակում իր տեսակցած գերիների թիվը, կոմիտեում նշում են, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված գերիների ցուցակում ներառված բոլոր անձանց։

ԿԽՄԿ-ում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից