copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:11 11-08-2022

Ճանաչելով Արցախի անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորվում ենք պաշտպանելու արցախահայությանը. հայտարարություն

Դիմում ենք ՀՀ եւ Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձեւավորի ի պաշտպանություն Արցախի եւ նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որին միացել են նաեւ Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը եւ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը։

«Փաստելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի էկսպանսիոնիստական ախորժակը օր օրի մեծանում է, նպատակ ունենալով ցեղասպանական գործողություններով հայաթափել Արցախը՝ ելնելով իրավական գործընթացի այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ձեւավորվել է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, այն է՝ իր տարածքով, իր սահմաններով, իր բնակչությամբ եւ օրինական ընտրված իշխանություններով,

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը ճանաչում է Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ կարգավիճակը եւ հարգում է նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման անհրաժեշտությունը։
Հ․ Գ․ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական կեցվածքը, դիմում ենք ՀՀ եւ Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձեւավորի ի պաշտպանություն Արցախի եւ նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորություն ենք վերցնում պաշտպանելու արցախահայությանը։

Սույն հայտարարությունը բաց է ստորագրության համար»,– ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի