Ներքին 3 տարի առաջ - 20:39 10-08-2022

Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը

Քաշաթաղի շրջանից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքների տարածքներում և ճանապարհամերձ հատվածներում գտնվող մշակութային կոթողները: Աշխատանքներն իրականացվում են քաղպաշտպանության պլանի համաձայն:

Հուշարձանների մի մասի ժամանակավոր տեղակայման վայրերը արդեն որոշվել են: Տարհանման աշխատանքները կավարտվեն մինչև օգոստոսի 25-ը:

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։

Ամենից շատ դիտված