copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:45 09-08-2022

Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել․ Ոստիկանություն

Օգոստոսի 6-ին՝ ժամը 23.22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին խանութի վաճառողուհին հաղորդում էր տվել, որ ժամը 22.45-ին անհայտ անձը սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է 520 000 դրամ և դիմել փախուստի:

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Օգոստոսի 8-ին 34-ամյա տղամարդը Ավանեսովի անցուղում հայտնաբերվել և ձերբակալվել է: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել