Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:39 08-08-2022

Թուրքիան և Ադրբեջանը որոշակի ճանապարհ ունեն անցնելու և հասնելու իրենց նպատակներին․ Բայրամով

Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն, որոնց պետք է հասնել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովում։

Մեր յուրահատուկ հարաբերություններում մենք արդեն հասել ենք միջազգային տարբեր հարթակներում միմյանց շահերը որպես մեր ազգային շահեր պաշտպանելու և առաջ մղելու մակարդակին, նշել է նա:

«Դրա ամենավառ օրինակներն իրականացնում են մեր պետությունների ղեկավարները։ Մեր հարաբերությունները բարձրացել են ռազմավարական դաշինքի: Միաժամանակ մենք դեռ շատ նպատակներ ունենք, որոնց պետք է հասնենք, և այս ճանապարհին յուրաքանչյուրիս հաջողություն եմ մաղթում»,- Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը մեջբերել են տեղական լրատվամիջոցները։

Բայրամովը հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը որոշակի ճանապարհ ունեն անցնելու և հասնելու իրենց նպատակներին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի