Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:55 08-08-2022

Բա ձեր համար ինչ տարբերություն՝ ձեզ հրաման տվողը Սուրեն Պապիկյա՞նն է, թե՞ Զաքիր Հասանովը. Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներից բնակչության դուրս բերմանն ու բնակավայրերի հանձմանը, ասաց. «Եթե այդ մարդիկ Աղավնոյից ու Բերձորից դուրս են գալիս, ուրեմն ՀՀ կառավարության բոլոր անդամները՝ իրենց ընտանիքի անդամներով, ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր պատգամավորները՝ իրենց ընտանիքներով, Արցախի կառավարության բոլոր անդամները՝ իրենց ընտանիքներով, Արցախի իշխանական խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ընտանիքի անդամներով, պետք է վեր կենան, գնան Բերձոր և Աղավնո։ Այդ մարդիկ եթե այնտեղից դուրս են գալիս՝ միայն մի պայմանով, որ այդ տներում գան և ապրեն Հայաստանի և Արցախի այն իշխանավորները, ովքեր այն կարծիքին են, որ պետք է Արցախից ու Բերձորից մարդիկ դուրս գան, այսինքն՝ դուրս գան, որ իրենք գնան այնտեղ ապրեն։ Գնացեք այնտեղ ապրեք, մինչև թուրքը կգա, ինչ կանի, կանի։ Լավ կլինի ձեր հետ, չիրվայություն կանեք, ինչ սև ցավ կանեք, իրենց հետ արեք, կկոտորեն ձեզ, ջհանդամը կոտորեն, գնացեք դրանց հետ ապրեք, մեր քաղաքացիների հետ մեր հետ ինչ գործ ունեք»։

Նա հավելեց․ «Ես հատուկ կոչ եմ անում, դիմում եմ համազգեստ կրող բոլոր զինվորականներին, զինված ուժերի բոլոր սպաներին, գեներալներին, այդ թվում՝ այն կանաչ պիժամա հագածներին. ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է հետևյալը, եթե տառաճանաչ չեք, կարդում եմ ձեզ համար մաքուր գրական հայերենով և հանգիստ տոնով, որպեսզի կարողանաք յուրացնել այդ պարզ տեքստը, որը գրված է Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում։ ՀՀ զինված ուժերն ապահովվում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռմխելիությունը։ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»։

Խոսելով զինված ուժերի՝ քաղաքականությունից հեռու մնալուց, Ղազարյանն ասաց. «Հիմա ինչի՞ եք զբաղվում քաղաքականությամբ, բա դուք հիմա քաղաքական որոշում չե՞ք կատարում, պետք է անպայման թշնամո՞ւ շահերը սպասարկող քաղաքական որոշում լինի, որ դուք կատարեք, իսկ հայրենիքի պաշտպանության, հայրենիքի փրկության քաղաքական որոշումները ձեզ չեն վերաբերում։ Բա ձեր համար ի՞նչ տարբերություն՝ ձեզ հրաման տվողը Սուրեն Պապիկյա՞նն է, թե՞ Զաքիր Հասանովը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի