Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:41 08-08-2022

Ադրբեջանցիների կառուցած ճանապարհով հնարավոր չէ երթևեկել, ձյուն տեղաց՝ այն ընդհանրապես կփակվի․ Վարդան Ասծատրյան

Հիմա մենք հասել ենք մի իրավիճակի, երբ անգամ այն խայտառակ պայմանավորվածությունները, որ կային, դրանք էլ չեն կատարվում, այլընտրանքային ճանապարհը, որի մասին այդքան խոսվում է, չկա, բայց մարդկանց արդեն տեղահանում են, ասում են՝ այս ճանապարհով պիտի չերթևեկեք, նորով գնացեք-եկեք։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Շուշիում գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

«Շատերը տեղանքի աշխարագական դիրքը չեն պատկերացնում, բայց այդ ճանապարհով ձմռանը ընդհանրապես անհնար է լինելու երթևեկել, էնտեղ մի քանի էքսկավատորով թուրքերը եկել են, ճանապարհ են սարքել, իսկ հիմա ասում են՝ երթևեկեք, բայց ի վերջո դա անհնար է լինելու, ու մեր ժողովրդին ասելու են՝ Աղդամով, Ղազախով անցնող ճանապարհից կարող եք օգտվել։ Նոր ճանապարհը նախկինում էլ եղել է, դա հին ճանապարհ է, որտեղ ո՛չ ասֆալտ կա, ո՛չ էլ ճանապարհաշինարարական կանոններն են պահպանվել, այսինքն՝ սա սովորական սարի ճանապարհ է, հիմա ո՞նց կարող է մի ամբողջ ժողովուրդ այդ ճանապարհով երթևեկի»։

Նա նաև ընդգծեց, որ ի վերջո ինչ -որ փուլում միջանցք հասկացությունը վերանալու է։ «Ես տեսել եմ այն ճանապարհը, որ Ադրբեջանը պատրաստել է, հիմա երևում է, որ այդ ամենը ֆիկցիա է, իրական չի, բերելու են մի վիճակի հասցնեն, որ մարդիկ արդեն Ադրբեջանի տարածքի ճանապարհներից օգտվեն։ Դրա մասին հիմա չեն խոսում, որովհետև դա շատ ցավալի կլինի, բայց մարդկանց կամաց-կամաց բերելու են դրան»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել