Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:18 05-08-2022

Ջհանգիրյանը դատական դեպարտամենտի մեքենաներից մեկը կցել էր կին դատավորներից մեկին

Oragir.news-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ից Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո սկսվել է հակաջհանգիրյանական օպերացիան, հերթով ջրի երես են դուրս գալիս նրա գործած մեծ եւ փոքր «հանցանքները»: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանը Դատական դեպարտամենտի մեքենաներից մեկը կցել էր առաջին ատյանի իր սիրելի կին դատավորներից մեկին: Մեքենան սպասարկում էր դատավորին՝ իր անձնական կարիքների համար: Որքան էլ Ջհանգիրյանի կնամեծարությունը գնահատելի է, այնուհանդերձ, դա չպետք է լինի պետական միջոցների հաշվին:

Բայց ինչպես ասում են, «սա միայն ծաղիկներն են», ավելի լուրջ արարքներ են բացահայտվել՝ փաստավավերագրական հիմքերով: Մասնավորապես, կոռուպցիոն համաձայնություններ՝ այս կամ այն դատավորի առաջխաղացման, նշանակման համար: Ինչպես ասում են, այս մասին՝ հաջորդ դասին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել