Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:55 05-08-2022

Կոտայքի մարզպետարանում ՀՎԿԱԿ-ի պատասխանատուների հետ քննարկվել է պատվաստումային գործընթացը

Կոտայքի մարզում պատվաստումային ընդգրկվածության վերաբերյալ հերթական ընդլայնված քննարկումն է կայացել Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցել են համայնքային և մարզպետարանի ենթակա բժշկական հաստատությունների ղեկավարներ, իմունիզացիայի գծով պատասխանատուներ, մարզում մշտապես գործող կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի իրականացման հանձնաժողովի անդամներ, սակայն քննարկման տիրույթում բացի Կովիդ պատվաստումներից, նաև մանկական, զորակոչային պատվաստումների ծածկույթի ուսումնասիրությունն էր, առկա բացերն ու խոչընդոտները:

Հանդիպմանը ներկա էր նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի աշխատանքները համակարգող մարմնի ներկայացուցիչ` «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը, նույն ՊՈԱԿ-ի «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն Գրիգորիս Օտյանը և զորահավաքային բաժնի պետ Հայկ Դավթյանը:

Մինչ քննարկման մեկնարկը, փոխմարզպետ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ, աշխատակազմի ղեկավար Լևոն Պետրոսյանի, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանի, առողջապահության վարչության մասնագետների, շահագրգիռ բաժինների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ընդգծվել է, որ հանրապետությունում իրականացվող իմունականխարգելման քաղաքականության և գործընթացի իրականացման շրջանակներում Կոտայքի մարզպետարանը մշտապես հանձնառու է և կիրառել է անհրաժեշտ միջոցների մոբիլիզացման և աջակցության քաղաքական կամք՝ մարզում կառավարելի վարակիչ հիվանդությունների արդյունավետ համաճարակաբանական հսկողության աջակցման, այդ թվում՝ իմունականխարգելման աշխատանքների կազմակերպման համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան