copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:34 05-08-2022

Դիտարկվել են Հայաստանի բնակավայրերի տարածքների արդիականացման վերաբերյալ իտալական ընկերության առաջարկները

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են քաղաքաշինության ոլորտում հետազոտություններ և նախագծում իրականացնող իտալական խորհրդատվական ընկերության համահիմնադիր, ճարտարապետ Սանդրո Դի Գանգիին: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Նա ներկայացրել է Հայաստանի մի շարք բնակավայրերի տարածքների արդիականացման վերաբերյալ իր պատկերացումները, որոնք ներառում են պատմական ժառանգության պահպանում, հասարակական ակտիվության կենտրոնների ստեղծում, լոգիստիկ ֆունկցիաների զարգացում, փողոցային ցանցի բարելավում, բնակելի նոր թաղամասերի կառուցում և այլն:

Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը դիտարկել է իտալացի մասնագետների կատարած հետազոտության արդյունքում ձևավորված առաջարկները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել առաջարկների իրագործման համար իտալական ընկերության մասնագիտական ներուժի ներգրավման հնարավորությունը Քաղաքաշինության կոմիտեի կողմից համանման ծրագրերի իրագործման պարագայում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ