copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:15 05-08-2022

Աշունը կարող է թեժ լինել ՍԴ-ում․ Թովմասյանը հրաժարական կտա՞

Oragir.news-ի տեղեկություններով՝ առաջիկայում Սահմանադրական դատարանում փոփոխություններ են սպասվում։ Ինչպես հայտնի է, ավելի վաղ իշխանությունը ՍԴ անդամի երկու թեկնածու առաջադրեց՝ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանին եւ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանին՝ համապատասխանաբար կառավարության եւ նախագահի կողմից։ ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի եւ Արեւիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերին։


Բայց իշխանությունը այլ թեկնածու եւս ունի՝ Վճռաբեկ դատարանի դատավորի նախկին թեկնածու Արտակ Զեյնալյանը, ով խորհրդարանում բացեիբաց հայտարարեց, որ իրեն տեսնում է ՍԴ-ում՝ խնդրելով չքվեարկել իր օգտին։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ հնարավոր է՝ ՍԴ դատավոր Արայիկ Թունյանը պարտադիր-կամավոր սկզբունքով դիմում գրի եւ գնա վաստակած հանգստի։ Այժմ տեղեկություններ են շրջանառվում, թե Հրայր Թովմասյանը կարող է հրաժարական ներկայացնել ՍԴ դատավորի պաշտոնից եւ մտնել քաղաքականություն։

Այսքան կռիվներից հետո Թովմասյանի հնարավոր հրաժարականը ամենեւին էլ կատակ բան չէ․ դա կնշանակի, որ աշունը իսկապես կարող է թեժ լինել Հայաստանում, եւ այդ թեժությունը կարող է պայմանավորված լինել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերադարձով։ Թովմասյանը համարվում է նրա թիմի ներկայացուցիչներից, հետեւաբար, բացի Մինասյանի վերադարձից, ուրիշ ոչինչ չի կարող ստիպել նրան գնալ այդ համարձակ քայլին՝ հրաժարվել ՍԴ դատավորի պաշտոնից այսքան կռիվ-դավերից հետո։

Բայց այլ իրադարձություններ եւս կարող են լինել Բարձր դատարանում։ Մեզ հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը կարող է հրաժարական ներկայացնել։ Այդ հարցում շահագրգիռ «դաստիարակչական» աշխատանքներ է իրականացնում Վահե Գրիգորյանը՝ համոզելով, հորդորելով հրաժարական տալ՝ նշելով, որ 6 տարին շատ է նախագահի պաշտոնի համար, թող հրաժարական տա, որ հասցնեն բոլորը ճաշակել այդ պաշտոնը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, տասներկու տարի ժամկետով և փակ գաղտնի քվեարկությամբ։ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի, երեքը՝ կառավարության, երեքը՝ նախագահի առաջարկությամբ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ