copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:58 13-07-2022

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հրաժարական կտա. նա կարող է նշանակվել Ռոսկոսմոսի ղեկավար


ՌԴ կառավարության փոխվարչապետ Յուրի Բորիսովը, որը զբաղվում է տիեզերքի ու ռազմարդյունաբերական համալիրի հարցերով, «մոտ ապագայում» հրաժարական կտա, գրում է РБК-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Բորիսովը կարող է նշանակվել «Ռոսկոսմոսի» ղեկավար։

65-ամյա Յուրի Բորիսովը կառավարությունում է 2018 թվականի մայիսից՝ փոխվարչապետի պաշտոնում փոխարինելով Ռոսկոսմոսի ներկայիս ղեկավար Դմիտրի Ռոգոզինին։ Բորիսովը կադրային զինվորական է, մինչ փոխվարչապետ նշանակվելը եղել է պաշտպանության փոխնախարար, արդյունաբերության ու առևտրի փոխնախարար։

Ամենից շատ դիտված