Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:39 04-08-2022

Շաղափ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 4-ին` ժամը 14։10-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում են անասնագոմ և կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 15։51-ին, մարվել՝ 22։01-ին։