Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:39 04-08-2022

Մինչև գարուն ճանապարհի շինարարությունը կավարտվի․ Սանոսյանը՝ Արցախի հետ կապող նոր ճանապարհի մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խոստանում է, որ մինչև գարուն կավարտվի Հայաստանը Արցախի հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը։

«Երեք մասի ենք բաժանել, ակտիվ աշխատում ենք»,- հայտնեց Սանոսյանը։

Նշենք, որ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհը Սյունիքի Կոռնիձորով է մտնելու Արցախի Բերդաձորի ենթաշրջանի գյուղեր, ապա Ստեփանակերտ: Ադրբեջանական կողմն իր բաժին ճանապարհահատվածը` 32 կիլոմետր, ավարտին է հասցնում, Հայաստանի կառավարությունը նախորդ շաբաթ հայտարարեց, որ քարտեզագրման գործն է սկսում:

Երեկ Արցախի սահմաններին իրավիճակի սրման ու Բաքվի պահանջների պայմաններում հայկական կողմը հրատապ շինտեխնիկա է տարել Կոռնիձոր` 11 կիլոմետր 750 մետր երկարությամբ նոր ճանապարհ պիտի կառուցվի:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում