copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:20 03-08-2022

ՏԿԵ փոխնախարարն ու ԱԶԲ ներկայացուցիչները քննարկել են ագրոպարենային ապրանքների բեռնափոխադրումների հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին, որոնց թվում էր ԱԶԲ տեղական ավագ փորձագետ Սթիվ Ալլենը։

Հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում և դրանից դուրս ագրոպարենային ապրանքների մուլտիմոդալ բեռնափոխադրումներն էր, մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանից դեպի Ռուսաստան, Վրաստան և Եվրոպա բեռնափոխադրումների իրականացման հայկական փորձն ու հնարավորությունները՝ ընդգծելով, որ մոտ ապագայում հայկական երկու ավիաընկերություններ կիրականացնեն ավիաբեռնափոխադրումներ, ինչպես նաև Կառավարության կողմից աշխատանքներ են տարվում Սև ծովով լաստանավերով բեռների փոխադրման ուղղությամբ։


Սթիվ Ալլենը ներկայացրել է «Հարավային Կովկասի դարպասներ» ծրագրի նախագիծը, որը միտված է տարածաշրջանում ներդրումների ավելացմանը, և անդրադարձել շուտ փչացող սննդի արագ տեղափոխման հնարավորություններին։

Արմեն Սիմոնյանը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել են ևս 12-ը, և մինչ տարեվերջ անցակետն ամբողջությամբ վերակառուցված կլինի, որի արդյունքում օրական սպասարկվող տրանսպորտային միջոցների թիվը մի քանի անգամ կավելանա։


Ալեքսեյ Մելնիկովը իր հերթին նշել է, որ արագ փչացող ապրանքների փոխադրումը երկաթուղով տեխնիկապես հնարավոր կդառնա, երբ կլուծվեն մասնագիտացված շարժակազմի և համապատասխան սառցարանային համակարգի ներդրման հարցերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թեմայի վերաբերյալ այլ հարցեր ևս։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում