copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:35 02-08-2022

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը չպետք է ջնջեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու մասին գրառումը. Փալոն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը չպետք է ջնջեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ իր գրառումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։

«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են 33 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ ՄԱԿ-ը չպետք է Թուրքիայի կողմից պատմությունը մերժելու մեղսակիցը դառնա։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը սխալվել է՝ հեռացնելով իր գրառումը ու տեղի տալով Թուրքիայի ճնշմանը», - գրել է Փալոնը։