copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:16 01-08-2022

Վարդենիսի տարածաշրջանում և հատկապես Սոթքի սահմանամերձ հատվածներում իրադրությունը խաղաղ է

Վարդենիսի տարածաշրջանում և հատկապես Սոթքի սահմանամերձ հատվածներում իրադրությունը խաղաղ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը։

«Հարգելի ընկերներ, ֆեյսբուքյան օգտատերեր, խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել։ Վարդենիսի տարածաշրջանում և հատկապես Սոթքի սահմանամերձ հատվածներում իրադրությունը խաղաղ է։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքեր չեն եղել։ Սահմանում կանգնած մեր զինծառայողները փայլուն կատարում են իրենց աշխատանքը»։

Ամենից շատ դիտված